Պարույր Սևակ

Рубрика: Գրականություն | Оставить комментарий

ՀՀ հռչակումը

Հայաստանի Հանրապետութիւն (Հայաստանի Հանրապետություն), ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսին տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո։ Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, քեմալական Թուրքիայի հարձակումը, ինչպես նաև Ռուսական Կայսրության մանիպուլատիվ ու դավաճանական կեցվածքը Դաշնակցական Կառավարության նկատմաբ հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Լենին-Աթաթուրք ապօրինի Մոսկովյան պայմանագրի արդյունքում Հայաստանի հանրապետության արևմտյան և հարավ–արևմտյան գավառները՝ այդ թվում Կարսը, Արդահանը, Կաղզվանը, Սուրմալու–Իգդիրը՝ սրբազան Արարատ լեռով, անցան քեմալական Թուրքիային, իսկ արևելյան գավառները՝ օկուպացվեցին բոլշեվիկների կողմից ու բաժանվեցին մի քանի մասի՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Նախիջևանի երկրամաս, Արցախ, Գարդման-Գանձակ՝ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում և այլն։ Չնայած կարճ կյանքին՝ Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է, նախ և առաջ՝ Հայոց Պետականությունը վերակերտելու առումով։

Рубрика: Պատմություն | Оставить комментарий

Տնային Առաջադրան

Կենսոլորտ Երկրի թաղանթ, որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով և գտնվում է նրանց ազդեցության տակ, նրանց կենսագործունեության առարկաներով զբաղված։ Կենսոլորտը Երկիր մոլորակի երկրաբանական թաղանթների այն հատվածն է, որը բնակեցված է կամ նախորդ դարաշրջաններում բնակեցված է եղել կենդանի օրգանիզմներով։ Կենդանի նյութը՝ կենդանի էակների ամբողջությունն է, որը կարելի է արտահայտել քանակապես՝ զանգվածի կամ էներգիայի միավորներով։ Կենդանի նյութի ընդհանուր զանգվածը կազմում է կենսոլորտի մի չնչին մասը, սակայն այն հզոր երկրաքիմիական և էներգիական գործոն է։ Կենդանի օրգանիզմները հանդես են գալիս մեր մոլորակի փոփոխություններն ու զարգացումն ուղղորդող գործոն։ Կենսոլորտն իր մեջ ներառում է ոչ միայն կենդանի օրգանիզմները և դրանց գոյության միջավայրը, այլև հանդիսանում է կյանքի գոյության արդյունք և դրա ածանցյալ։ Կենդանի նյութը վերափոխվում է և որոշակի ձևով կազմավորում կենսոլորտը։

Կենսոլորտը տեղակայված է քարոլորտի վերին մասի, մթնոլորտի ստորին մասը՝ տրոպոսֆերան, և զբաղեցնում է ողջ ջրոլորտը։

  • Կենսոլորտի վերին սահմանը մթնոլորտում` 15-20 կմ է։ Այն որոշվում է օզոնային շերտով , որը կասեցնում է կենդանի օրգանիզմների համար մահաբեր կարճալիքային ուլտրամանուշակագույն ճառագայթումը։
  • Կենսոլորտի ներքին շերտ քարոլորտում` 3,5-7,5կմ է։ 3,5 կմ խորության վրա հանդիպում են օրինակ՝ նավթի մեջ ապրող բակտերիաներ։ Սակայն կենդանի օրգանիզմների կենսագործունեության հետքեր, մնացորդային ապարների տեսքով, կարելի է հանդիպել նույնիսկ 7,5 կմ խորության վրա։ Այն որոշվում է ջրի գոլորշիացման ջերմաստիճանով և սպիտակուցների դենատուրացիայի ջերմաստիճանով, սակայն հիմնականում կենդանի օրգանիզմների տարածումը սահմանափակվում է մի քանի մետր խորությամբ։
  • Կենսոլորտի ստորին շերտը ջրոլորտում` 10-15 կմ։ Այն որոշվում է Համաշխարհային օվկիանոսի հատակով, ներառյալ հատակային կուտակումները

Կենդանի օրգանիզմների կյանքը և տարածումը կարող են սահմանափակել շատ բարձր կամ շատ ցածր ջերմաստիճանը, բարձր ճնշումը, թթվածնի կամ ջրի բացակայությունը։ Կենսոլորտի ծայրային սահմանները հասնում են միայն ստորակարգ օրգանիզմները։ Ստորին սահմաններում հանդիպում են բակտերիաներ, սպորներ, ծաղկափոշի, մանր միջատներ։

Рубрика: 2021-2022 ուս.տարի, Կենսաբանություն | Оставить комментарий

հայոց լեզու 150 205

https://wordpress.com/post/arsenhovhannisyan.wordpress.com/5389

Рубрика: 2021-2022 ուս.տարի, Հայոց լեզու9 | Оставить комментарий

Պատմություն Մայիս

Մայիս. 2022 թվական

Թեմաներ։ Թավշյա՞ հեղափոխությո՞ւն: Ապագայաբանական կանխատեսումներ

1.Հաստատեք կամ հերքեք այն տեսակետը, որ 2018 թվականի ապրիլին ՀՀ-ում սկսվել է հեղափոխություն:

Թավշյա հեղափոխություն Հայաստանում, ոչ բռնի, անարյուն, խաղաղ գործողություններով ուղեկցված ցույցեր, երթեր, քաղաքացիական անհնազանդության զանգվածային դրսևորումներ Հայաստանում, որոնց առաջին ակնառու քաղաքական արդյունքներից մեկը եղավ ապրիլի 23-ին երկրի վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ երկրորդը՝ մայիսի 8-ին Ազգային ժողովի կողմից «ժողովրդի թեկնածու» Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելը։ Հեղափոխության առաջին փուլում (2018 թվականի ապրիլի 13 — մայիսի 8) բողոքի գործողություններն ուղղված էին Հայաստանի Հանրապետության ղեկին Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի կասեցմանը, որը այդ փուլի սկզբում՝ առաջին տասնօրյակում չհաջողվեց։ Շարժումն սկսեց «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնություններով։ 2018 թվականի ապրիլի 17–ին, երկրում, փաստացի, սկսված հեղափոխության պայմաններում, Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ ՀՀԿ–ի վերահսկողության ներքո գտնվող՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակելուց հետո հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայաստանում «Թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին։ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ցույցերի և բողոքի մյուս գործողությունների պահանջը դարձավ իշխանությունից Հայաստանի հանրապետական կուսակցության հեռացումը և վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նշանակումը։

2.Վերլուծեք 2018-2022 թվականներին ՀՀ-ում տեղի ունեցածի վրա ներքին և արտաքին գործոնների ազդեցությունը:

2018-2022 թթ. ՀՀ-ում տեղի ունեցածի վրա ներքին գործոնների ազդեցություն կարելի է համարել 2018-19 թթ. մակրոտնտեսական կայուն ցուցանիշները, որը հնարավորություն տվեց ՀՀ կառավարությանը շարունակական բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձը, պետական կենսաթոշակների չափերը: 2018-2019 թթ. ընթացքում, որոշակի բարելավվեց քաղաքացիների կենսամակարդակը և սոցիալական վիճակը, սակայն 2019 թվականից սկսած կովիդի համաճարակը, 2020 թվականի սեպտեմբերի 44 օրյա պատերազմը զգալիորեն նվազեցրեցին քաղաքացիների կենսամակարդակը և սոցիալական վիճակը։ 2018-2022 թթ. որոշակի բարելավվել է Գործարար միջավայրը: ՀՀ կառավարության ձեռքբերումներից կարելի է համարել նաև միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների կառուցումը և որակի բարելավումը: Իսկ ՀՀ կառավարության սխալ արտաքին քաղաքականության պատճառով սկսվեց 2020 թվականի 44 օրյա պատերազմը, որի պատճառով կորցրեցինք Արցախի տարածքի 75 տոկոսը, այդ թվում Շուշին և Հադրութը, խաթարվեց Հայաստանի ազգային անվտանգությունը, պարտության մատնվեց Հայոց բանակը, ունեցանք զինտեխնիկայի զգալի կորուստներ, մի ամբողջ հիասքանչ սերունդ զոհաբերվեց և խաթարվեց հայոց կյանքը իր բոլոր առումներով: 2018-2022 ՀՀ սխալ արտաքին քաղաքականության պատճարով կորցրեցինք շատ բարեկամական պետությունների աջակցություն:

3.Ներկայացրեք հայակական իրականության 2030 և 2050 թվականների Ձեր տեսլականները:

Ես հավատացած եմ, որ 2030 թվականին Հայոց պետականությունը ավելի կայացած և հզոր կլինի, Հայոց բանակը զինված կլինի վեցերորդ սերնդի զինատեսակներով Հայաստանի տնտեսությունը կայացած և զարգացման փուլ թևակոխած կլինի: Կլինի հասարակական համերաշխություն: 2050 թ-ին Հայաստանի Հանրապետությունը կլինի ավելի զարգացած տնտեսությամբ, ժողովրդավարական, սոցիալական, հինգ միլյոն բնակչությամբ, հզոր բանակով մրցունակ պետություն

Рубрика: 2021-2022 ուս.տարի, Պատմություն | Оставить комментарий

Տնային առաջադրանքներ


Բնության հաշվեկշիռը մարդու կողմից խախտվել է դեռևս այն ժամանակից, երբ նա սկսել է ընտելացնել կենդանիներ և զբաղվել գյուղատնտեսությամբ:

Մարդու տնտեսական գործունեության և որսի հետևանքով հարստահարվել են բնական պաշարները, անվերադարձ ձևով ոչնչացել են խոշոր կենդանիները, ինչպիսիք են ռնգեղջյուրները, ձիերը, մամոնտները, զուբրերը, ցուլերը, բազմաթիվ բույսեր: Հողում,օդում, ջրում, բույսերի և կենդանիների օրգանիզմներում կուտակվել են չշրջանառվող թափոններ՝ ածխածնի օքսիդ,մեթան, ազոտի օքսիդ, ֆրեոն, այլ թունավոր և մուտագեն
նյութեր: Մարդու գործունեության ազդեցությունն այսօր ընդունել է մոլորակային և միջմոլորակային մակարդակ:

Բնության պահպանության հիմնական ուղիներից մեկը բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումն է: Այսօր առաջնահերթ խնդիր են արդյունաբերության զարգացման անթափոն
տեխնոլոգիաների մշակումը, այնպիսի փակ համակարգերի ստեղծումը, ինչի շնորհիվ թունավոր թափոններ չեն արտանետվում ջրի մեջ և մթնոլորտ, կատարվում է թափոնների  կրկնակի վերամշակում և օգտագործում: Անհրաժեշտ է կատարելագործել ավտոմոբիլաշինությունը, ստեղծել ավqելի քիչ թունավոր նյութեր արտանետող ավտոմեքենաներ, փոխել դրանց վառելանյութի տեսակը: Մեր օրերում բնության նկատմամբ սպառողական քաղաքականությունն արդեն վերացել է: Բնության պահպանության և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդրի լուծման նպատակով 1992 թ. Ռիո դե Ժանեյրոյում ընդունվեց երկու փաստաթուղթ.

Ծանոթանալով երկրագնդի տարբեր ոլորտներին՝ կարող ենք նշել, որ դրանցից ամենամեծը և ամենատարածվածը, որր բնակեցված է տարբեր կենդանի օրգանիզմներով, կենսոլորտն է:

Կենսոլորտ հասկացությունր տվել է ավստրիացի գիտնական էդվարդ Զյուսը դեռևս 19-րդ դարում՝ իր «Երկրի դեմքը» գրքում: Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն րնդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Այդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար:

Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: Դրանք իրենց չափերով տարբեր են, ունեն տարբեր կառուցվածք, կենսագործունեության առանձնահատկություններ և հետաքրքիր հարմարանք­ներ, որոնք հնարավոր են դարձնում կյանքը երկրագնդի տարբեր ոլորտնե­րում: Կաղինը և բարդին, ծիրանենին և խնձորենին, խատուտիկը և ցորենը բույսեր են: Իսկ ճանճը և բզեզը, գորտը ե մողեսը, հավը և շունը կենդանի­ներ են: Սակայն, բույսերից և կենդանիներից բացի՝ կան նաև այլ կենդա­նի օրգանիզմներ: Մի մասը շատ փոքր է՝ անզեն աչքով անտեսանելի: Դրանք մանրէներն են՝ հիմնականում բակտերիաները: Մյուս մասր սնկերն են: Մանրէները և սնկերը ևս կենսոլորտի հիմնական բաղադրիչներ են: Նշված չորս խոշոր խմբերի կենդանի օրգանիզմները կազմում են թագավորություններ:

Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։ Սակայն մարդն առանձնահատուկ է, քանի որ նա ակտիվորեն ներգործում է բնության վրա, փոփոխում վերջինս: Բայց բնության նման փոփոխությունները ոչ միշտ են դրական: Հաճախ ստիպված ենք լինում հաղթահարել մարդու տնտեսական գործունեության բացասական հետեանքները: Պետք է իրա­կանացնել միջոցառումներ, որոնք ամեն գնով կպահպանեն բնությունը:

Կենդանի օրգանիզմները միայնակ չեն կարող երկարատև գոյատևել, նրանք փոխազդում են տարբեր մարմինների և նյութերի հետ: Այդ նյութե­րից է, օրինակ, թթվածինը, որով կենդանի օրգանիզմների մեծ մասր շնչում է: Կենդանի օրգանիզմների համար շատ մեծ դեր ունեն ջուրը և հանքային նյութերը: Բույսերն աճում են հողում: Նավթը և գազը հանածոներ են, ո­րոնք ունեն շատ մեծ նշանակություն մարդու կյանքում: Բայց դրանք կեն­դանի օրգանիզմների գործունեության արդյունք են: Նյութերի այս ցանկր կարելի է շարունակել: Բոլոր այդ նյութերր համարվում են կենսոլորտի բա­ղադրիչներ:

Կենսոլորտը մի ուրույն ամբողջություն է, բարդ համակարգ, որտեղ կենդանի օրգանիզմները միասին կատարում են կարևոր գործառույթներ: Դրանցից է, օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքր, որն իրակա­նանում է կենդանի օրգանիզմների միջոցով: Շատ նյութեր, օրինակ՝ ջուրր կամ ածխաթթու գազր, հեռանում են կենդանի օրգանիզմից, հայտնվում շրջակա միջավայրում և հետո նորից վերադառնում կենդանի օրգանիզմ: Տեղի է ունենում նյութերի մի շրջապտույտ:

Рубрика: 2021-2022 ուս.տարի, Կենսաբանություն | Оставить комментарий

Ֆիզիկա

1.Մեր գալակտիկան. Կառուցվածքը:

Ծիր Կաթինը մեր աստղային համակարգի ՝ գալակտիկայի յուրահատուկ կառուցվածքի արտահայտումն է։ Գալակտիկայի մեջ են մտնում դիտվող բոլոր աստղերը, այդ թվում ՝ նաև Արեգակնային համակարգը։ Աստղերի թիվը գալակտիկայում 100-200մլրդ է, իսկ զանգվածը ՝ 150մլրդ արեգակնային զանգվածի կարգի։ Այնտեղ կան նաև զգալի քանակությամբ գազ ու փոշի։ Այս բոլորը սահմանափակ տարածության մեջ պահվում են ձգողության ուժերով։ Արեգակնային համակարգը մեկ գալակտիկական տարում պտտվում է գալակտիկայի կենտրոնի շուրջը, ուստի մեր աստղային համակարգը դրսից չենք կարող դիտել։ Կողքից մեր գալակտիկան երևում է որպես 100 հազար լուսատարի տրամագծով ոսպանման մի սկավառակ, որի հաստությունը 0,3-0,6կպկ է, իսկ կենտրոնական մասում ՝ 3կպկ։ Եթե այդ սկավառակին նայենք վերևից, ապա կտեսնենք, որ այն պարուրաձև է։ Գալակտիկայի սկավառակը համասեռ չէ։ Նրա կենտրոնական տիրույթից, որը կոչվում է միջուկ դուրս են գալիս պարույրաթևերը։ Իսկ ամբողջ գալակտիկան շրջապատում է 20կպկ շառավղով աստղային բնակչություն ունեցող գալակտիկական պսակը։

2.Աստղակույտեր:

Գալակտիկայում կան բազմաթիվ աստղերից բաղկացած ֆիզիկական խմբավորումներ, որոնք տարածության մեջ շարժվում են որպես միասնական ամբողջություն, պտտվում են համակարգի ծանրության կենտրոնի շուրջը և ունեն ընդհանուր ծագում։ Այդ խմբավորումները կոչվում են աստղակույտեր և բաժանվում են երկու տիպի ՝ ցրված կամ բաց և գնդաձև։ Բաց աստղակույտերը տձև են, բաղկացած մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր աստղերից։ Գալակտիկայում բաց աստղակույտերը տեղաբաշխված են Ծիր Կաթնի շերտում կամ մերձակայքում։ Բաց աստղակույտերը երիտասարդ անկայուն կազմավորումներ են և ժամանակի ընթացքում քայքայվում են։ Դրանց չափերը մի քանի պարսեկից մինչև մի քանի տասնյակ պարսեկ են, իսկ զանգվածները ` 1000 արեգակնային զանգված։ Գնդաձև աստղակույտերը կանոնավոր տեսք ունեն և գալակտիկայում աստղային ամենախոշոր ու ամենատարեց կազմավորումներն են, որոնց աստղերի թիվը մի քանի տասնյակ հազարից հասնում է մի քանի հարյուր հազարի։ Ընդ որում, աստղերի խտությունն առավելագույնն է կենտրոնական մասում և արագ նվազում է կենտրոնից հեռանալիս։ Գնդաձև աստղակույտերի տրամագծերը 20–60 պարսեկ են, զանգվածները` 10000-ից մինչև 1 միլիոն արեգակնային զանգված:

3.Աստղասփյուռներ:

Աստղասփյուռները, ի տարբերություն աստղակույտերի, աստղային խմբավորումներ են, որոնք փոքր աստղային խտության պատճառով չեն նկատվում աստղերի ընդհանուր ֆոնին: Աստղասփյուռները հայտնաբերել է XX դարի մեծագույն աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը (1908–1996) 1947թ., Բյուրականի աստղադիտարանում: Աստղասփյուռներում հանդիպում են միայն O և B սպեկտրային դասերի ջերմհսկա և գերհսկա աստղեր և T Ցուլի տի պի փոփոխական աստղեր: Ըստ հիմնական աստղային բնակչության՝ Վ. Համբարձումյանն աստղասփյուռները բաժանել է երկու տիպի` Օ-աստղասփյուռներ և T-աստղասփյուռներ: Աստղասփյուռների հայտնագործումը որակական շրջադարձ էր աստղաֆիզիկայում, քանի որ դրանց երիտասարդ լինելու հանգամանքը (100 հազարից մինչև մեկ միլիոն տարի) ցույց տվեց, որ աստղեր ծնվում են նաև մեր օրերում: Աստղասփյուռները դինամիկական անկայուն համակարգեր են և ժամանակի ընթացքում քայքայվում են:

4.Միգամածություններ:

Գալակտիկայում աստղերից բացի հանդիպում են նաև գազից և փոշուց կազմված նոսր գոյացումներ` մոլորակաձև և դիֆուզ միգամածություններ։

Դիֆուզ միգամածություններն ունեն անկանոն տեսք ու կառուցվածք: Դրանց լուսարձակումը պայմանավորված է մոտակայքում առկա Օ և B դասերի ջերմ աստղերով: Նյութի միջին խտությունը 100 անգամ փոքր է, քան մոլորակաձև միգամածություններում։ Չափերը հասնում են տասնյակ, նույնիսկ հարյուրավոր պարսեկների:

Գալակտիկայում, միջաստղային տարածության մեջ կան այնպիսի գազափոշային ամպեր, որոնք կլանում են աստղերի լույսը, և աստղն իրականից թույլ է երևում կամ ընդհանրապես չի էլ երևում։ Դա միջաստղային կլանող նյութն է։

Рубрика: ֆիզիկա 9 | Оставить комментарий

Ավետիկի Սահակյան Համփերանքի չիբուխը

Այս պատմվածքը կյանքի, աշխարհի և արդարության մասին է: Այս պատմվածքի գլխավոր կերպարը ՝ Օհան Ամին, շատ ձգտող և խաղաղություն ցանկացող մարդ էր։ Նա մինչև վերջին վայրկյանը պայքարում էր, որ հարուստները իրեն չգնեին։ Նա փորձում էր արդարություն մտցնել աշխարհի և մարդկանց միջև։ Հարուստներին փորձում էր ցույց տալ, որ սխալ և անարդար են վարվում աղքատների հետ։ Բայց պատմվածքում նրան ձերբակալում են, քանի որ նա արդարություն էր ցանկանում աղքատների և հարուստների միջև։ Եվ իրոք, կյանքում էլ է այդպես, այն մարդիկ, ովքեր հասարակությունից առանձնանում են և փորձում որևէ բան անել կամ փոխել, նրան գրեթե ոչ ոք չի ընդունում, անգամ եթե իր արածը դրական արդյունք կարող է ունենալ։ Այս պատմվածքում էլ նրան ձերբակալեցին, քանի որ այդքան մարդկանց միջից նա չէր թողնում, որ հարուստները իր հետ վարվեն այնպես, ինչպես ցանկանում են։ Դրա պատճառով էլ նրան ձերբակալեցին։ Եվ երբ նա դուրս եկավ, այլևս չգնաց, այն գյուղը որտեղ ապրում էր, միայն շատ հազվադեպ էր այնտեղ գնում։ Նա ցանկանում էր հեռու մնալ իր այդ կեղծ ընկերներից, այդ հարուստներից և բոլորից։ Քանի որ այդ անարդար գյուղում, նա իր տեղը չէր կարողանում գտնել։ Իրոք, իր համար ավելի լավ և հեշտ էր ապրել բոլորից հեռու, իր շան ՝ Ասլանի և իր իր քրոջ որդու ՝ Մխոյի հետ միասին։ Նա միայն ցանկանում էր քաշել համբերանքի չիբուխը ու ամեն օր լսել բարի, ուրախ լուրեր աշխարհքի ամեն կողմերից։ Էլ ուրիշ բան չէր ցանկանում։

Рубрика: Գրականություն | Оставить комментарий

Պատմություն Մայիս մաս1

Ներկայացրեք Բագրատունյաց թագավորության ժամանակագրությունը;

928-953 թթ․ — Աշոտ երկաթին փոխարինում է իր եղբայրը՝ Աբասը, որը նախկինում Կարսի կառավարիչն է եղել, իսկ մայրաքաղաքը տեղափոխում է իր նստավայր՝ Կարս։
948 թ․ — Աբասը ցանկանում է հայոց եկեղեցու ամբողջ ուժն օգտագործել, և Անանիա Մոկացու օրոք կաթողիկոսական աթոռը տեղափոխում է Ախթամարից Կարս։
953-977 թթ․ — Աբասին փոխարինման է գալիս իր որդին՝ Աշոտ III-ը, և իր հոգատար վերաբերմունքի համար աղքատների նկատմամբ ստանում է Աշոտ Ողորմած անունը։ Նա բանակը դարձրեց մշտական և վերջ դրեց հյուսիսկովկասյան լեռնականների ասպատակություններին։ Նաև երկրում տարածվեցին մեծ ծավալի շինարարական աշխատանքներ։
961 թ․ — Աշոտ Ողորմածը մայրաքաղաքը Կարսից տեղափոխում է Անի
963-964 թթ․ — Կառուցվեցին Անիի աշտարակներով պարիսպի առաջին գիծը, և նրա ներսում քաղաքն այլևս չէր կարող ընդարձակվել, ուստի Սմբատ II-ը կառուցեց երկրորդ գիծը։
977-990 թթ․ — Երկրում շինարարական աշխատանքները ընդարձակվեցին
987 թ․ — Սմբատ II-ը կասեցրեց և վերջ տվեց Դվինի ամիրայության գոյությանը
990-1020 թթ․ — Բագրատունյաց Հայաստանը տնտեսապես և քաղաքականապես հասնում է իր վերելքին Գագիկ I-ի օրոք
998 թ․ — Հայաստանը ներխուժում է Ատրպատականի ամիրա, և Վահրամ Պահլավունու ղեկավարությամբ Ապահունիք գավառում կանգնեցնում է թշնամուն
1001 թ․ — Լոռվա թագավոր Դավիթը ապստամբում է Գագիկ I-ի դեմ և հրաժարվում է իր գերիշխանությունը ճանաչում, սակայն Գագիկը հարձակվում է Դավթի վրա և զրկում իրեն իր հողերից

2. Նկարագրեք Անի մայրաքաղաքը;

3. Արդյունավե՞տ էին, արդյոք, Սմբատ I-ի և Աշոտ II Երկաթի ջանքերը հանուն պետականության պահպանման: Պատասխանը հիմնավորեք;
Կարծում եմ, Սմբատ I-ը և Աշոտ II-ը եղել են Բագրատունյաց Թագավորության պահպանման մեծագույն դերակատարներից։ Նրանց անձնվեր պայքարը արաբների դեմ եղել է աննկարագրելի և հերոսական, ուստի միայն արաբներին իրենց վերջին հենակետից՝ Դվինից վռնդելը, կամ, Սևանա կղզու ազատագրումը արաբ բռնակալներից արդեն մեծ քայլ է պետականության պահպանման մեջ, քանզի այդ ժամանակներին արաբները եղել են բավականին վճռական և անհաղթելի։

4. Շարադրեք պատմության ուսումնասիրության բնագավառում V դարում եղած ձեռքբերումները։

V-րդ դարում տեղի է ունեցել հայ ազգի համար թերևս ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ հայոց գրերի ստեղծումը։ Մեսրոպ Մաշտոցը, ստանալով այդ ժամանակվա արքա Վռամշապուհի և Սահակ Պարթևի աջակությունը, իր աշակերտների հետ մեկնում է Եդեսիա, որտեղ ավարտի է հասցնում և ստեղծում է հայոց այբուբենը։ Դրանից հետո հայ գրականությունը մեծ վերելք է ապրում։ Ստեղծվում են բազում գրություններ և աշխատանքներ, առաջին հերթին, իհարկե թարգմանվում է աստվածաշունչը

Рубрика: 2021-2022 ուս.տարի, Պատմություն | Оставить комментарий

Passive Voice. Exercises from Destination B1

  1. Are given
  2. Was delivered
  3. Will be told
  4. Isn’t
  5. Your money was stolen
  6. Weren’t
  7. Be
  8. Will I be
  1. Are arrested, are taken
  2. Usually is kept
  3. Will we be told
  4. Was Invented
  5. Will you be allowed?
  6. Will be given
  7. Was Aidan’s bike found?
  1. Was robbed
  2. Were called
  3. Was investigated
  4. Were found
  5. Were caught
  6. Will be sent
  1. They will be held in America.
  2. They are usually awarded to hard workers.
  3. I’m not allowed to use my phone at school.
  4. I was given phone for my birthday last year.
  5. I will probably be given new computer.
  1. Will the letters be sent by them first class?
  2. I’m not sure if the pizza is eaten by them in China.
  3. Someone told me that the cars aren’t made by them in the UK anymore.
  4. Are the animals usually fed by them three times a day?
  5. Mr Jones is ill, so we won’t be given a geography test today.
  6. Was she taken by them to hospital in an ambulance?
  1. were
  2. were
  3. are
  4. is
  5. are
  6. are
  7. ?
  8. were
  9. was
  10. is
  11. are
  12. were
  13. are
  14. is
  15. will
Рубрика: 2021-2022 ուս.տարի, English 9 | Оставить комментарий